Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հետևողականորեն ատելություն են գեներացրել

Հետևողականորեն ատելություն են գեներացրել
03.04.2025 | 08:39

Ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող քրդերն իրար մահու չափ ատում են։ Կարսի քրդերն ատում են Հաքարիի քրդերին, Ստամբուլի քրդերն ատում են Դիարբեքիրի քրդերին, և այսպես շարունակ: Ծանո՞թ բան է: Թուրքն այնպես սահուն է այդ ամենն արել, որ քրդերն իրենք էլ դա չեն պատկերացնում, ու հենց սա է պատճառը, որ այդքան տասնյակ միլիոններով են, բայց պետականություն չունեն։ Արի ու տես, որ ոչ մի բնակավայրի թուրք մյուսին չի ատում։

Եթե մտածում եք, թե թուրքերը կապ չունեն միմյանց նկատմամբ մեր այս ատելության հետ, ապա չարաչար սխալվում եք։ Հետևողականորեն արցախցիներին դարձրել են ղարաբաղյան կլան, ջուր չտվող, ճանապարհը սխալ ցույց տվող և ատելություն գեներացրել արցախցիների նկատմամբ: Ի՞նչ եղավ,խելքի եկեք կամ ուշքի եկեք, այլապես ոտնատակ ենք ընկնելու հենց մեր խելքից:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3505

Մեկնաբանություններ